26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամռանը մեկնարկելու է ‘Իմ Հայաստան’ փառատոնը

Հունիսի 29-ին Զվարթնոց պատմաճարտարապետական համալիրում կմեկնարկի ‘’Իմ Հայաստան’’ համահայկական փառատոնը, որին ակնկալվում է, որ Սփյուռքից կմասնակցի մոտ 1000 մարդ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները մանրամասնեցին, որ ծրագրում կներկայացվեն պարի, խմբերգի, անհատ կատարողների, ինչպես նաեւ դուդուկի համահայկական օրեր: Ընդհանուր առմամբ կլինեն 50-ից ավելի միջոցառումներ:

Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պարզաբանեց, որ ‘’Իմ Հայաստան’’ փառատոնը շարունակությունն է երկու տարին մեկ անգամ կազմակերպվող ‘’Մեկ ազգ մեկ մշակույթ’’ փառատոնի:

‘’Իմ Հայաստան’’փառատոնն ավելի ծավալուն է լինելու  թե՛ ժամանակագրական, թե՛ ժանրային եւ թե աշխարհագրական մասշտաբներով: Ատոմ Մխիթարյանը նաեւ ասաց, որ ‘Իմ Հայաստան’  փառատոնը ներառում է երկու փուլ։ ‘Առաջինը գրողների համահայկական համաժողովն է, որը կանցկացվի ապրիլի 20-24-ը: Գրողների համահայկական համաժողովին Սփյուռքից ժամանելու է ավելի քան 70 գրող’,- ասաց նա: Իսկ արդեն հիմնական ծրագրերը, ըստ նրա, տեղի կունենան ամռանը:

Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի նախաձեռնությունը Սփյուռքի նախարարությանն է, որին կմասնակցեն նաեւ այլ շահագրգիռ կողմեր, ինչպես օրինակ՝ Մշակույթի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը, Ոստիկանությունը եւ այլն:

Փառատոնի համար պետբյուջեից հատկացվել է 84 մլն դրամ,  որով ապահովվելու է Սփյուռքից ժամանած մասնակիցների ճանապարհի եւ կեցության ծախսերը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ