27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր հասցեներ թիվ 12 ընտրատարածքում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներն րնդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին գավեշտալի “տեսարաններ” է հայտնաբերվել: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է “Եկեղեցու բակ”, “Հարակից շենքի հարակից ավտոտնակ”, “Նկուղ”, “Վառելիքի օբյեկտ, բազա”: “Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում էլ գրանցված են Հայկուհի Նիկողոսյանը եւ Նարինե Նիկողոսյանը: “Հարակից շենքի հարակից ավտոտնակ”. այս անորոշ հասցեում էլ գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն եւս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է: Այսպիսի “ճակատագրի” է արժանացել նաեւ Հասմիկ Սիմոնյանը:
Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող “Վառելիքի օբյեկտ, բազա” ձեւակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ագգանունը: Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում:
Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանր գրանցված է 104 մարդ: Սպասենք ոստիկանության ճշգրտումներին:
Ի դեպ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Օրինակ` թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է նաեւ, որ այս տարածքի մեջ է մտնում նաեւ Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ