27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ նախագահ. երկու մղում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Արմավիրի մարզ կատարած այցելության վերջին կանգառը Արմավիր քաղաքի հրապարակն էր, որտեղ նախագահը հանդիպում ունեցավ արմավիրցիների հետ: Մինչ այդ նախագահն այցելեց Արմավիրի հիմնանորոգված Ազգային գրադարան, զրուցեց գրադարանի աշխատողների հետ, հետաքրքրվեց այցելուների թվաքանակով, հարցրեց, թե ինչ գրականություն են ստանում:

Արդեն հրապարակում Սերժ Սարգսյանը արմավիրցիներին դիմեց. “Ես քարոզելու նպատակ չունեմ, հաճելի բաներ մեր կուսակցության մասին չեմ ասել, խոստումներ չեմ տվել: Տեսել եմ, թե ինչ խնդիրներ կան”: Սերժ Սարգսյանը արմավիրցիներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, ավելի պահանջատեր եւ հավատալ սեփական ուժերին. “Առանց հավատի ոչինչ չի ստացվելու, բայց հավատը պետք է սնուցվի գործերով”:

Նախագահը նշեց, որ Արմավիրը ՀՀ-ի ամենափոքր , բայց բնակչության թվով ամենամեծ մարզերից է: Մարզի դպրոցներում աշակերտների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է, ինչը վկայում է այն մասին, որ կառավարությունը ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնի Արմավիրի մարզին:

Սերժ Սարգսյանն այստեղ էլ շնորհակալություն հայտնեց նախորդ տարիներին տրամադրված վստահության քվեի համար ու շեշտեց, որ այդ վստահության քվեն առաջին հերթին պատասխանատվություն է  ենթադրում. “Մեր նպատակն է լավ ընտրություններ անցակացնելը: Ես` որպես ՀՀԿ նախագահ, ցանկանում եմ , որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առավելագույն քվե ստանա, բայց որպես Հայաստանի Հանրապետության նախագահ` իմ նպատակն է, որ լավ ընտրություններ անցկացնենք: Եթե մենք չկարողանանք ազատ արտահայտել մեր կամքը, մենք չենք կարող սատարել այն քաղաքական ուժին, որը բարեփոխումներ  է իրականացնում”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը հանդարտության կոչ արեց ընտրողներին.”Ձեր կամքն ազատ արտահայտեք եւ ընտրություններից հետո սեղմեք միմյանց ձեռք` անկախ նրանից, թե ով որ կուսակցության համար  Է քվեարկել,-ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահը համոզմունք հայտնեց, որ արմավիրցիներն իրենց ընտրությունը ճիշտ կկատարեն: Նա նաեւ կոչ արեց արմավիրցիներին քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ալեքսան Պետրոսյանի օգտին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ