26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանն զգուշանում է Ադրբեջանից. ադրբեջանագետ

Ադրբեջանի կողմից ձեռք բերված նոր ռազմական տեխնիկայի, վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական պայմանագրերի ու դրանց հետեւանքով տարածաշրջանում Ադրբեջանի դիրքի փոփոխության, ինչպես նաեւ իրանա-ադրբեջանական լարված մրցավազքի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը եւ իրանագետ Նվեր Դավթյանը:

Սարգիս Ասատրյանի կարծիքով` որոշ քաղաքական ուժեր ցանկանում են Ադրբեջանին ներքաշել  ռազմական գործընթացների մեջ, սակայն Ադրբեջանն առայժմ չի ցանկանում ներքաշվել, այն առայժմ մեծացնում է իր ռազմական տեխնիկան: Իրանի անհանգստությունը կայանում է նրանում, ըստ ադրբեջանագետի, որ նա մտածում է, թե Ադրբեջանն իր դեմ կօգտագործի օր օրի ավելացվող զինամթերքը: Նա նաեւ հավելեց, որ պատերազմի դեպքում ոչ մի երկիր անմասն չի նա եւ յուրաքանչյուրը կպաշտպանի իր շահերը:

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը պետք է լավ մտածի, մինչ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելը,  քանի որ այդ պարագայում Ռուսաստանը չի աջակցի Բաքվին:

Բանախոսները դեռեւս հավանական չեն համարում պատերազմի սկսելը, սակայն, ըստ Սարգիս Ասատրյանի, ներկայումս պատերազմ է ընթանում գաղտնի գործակալների միջեւ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ