27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը հրապարակել է կրկնվող տվյալներ ունեցողների անունները

ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են:

26.03.2012 թ. տպագրված ընտրողների ցուցակներում առկա են 126  անհատական տվյալներ, որտեղ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 111 անհատական տվյալների համընկումը օրինաչափություն է, քանի որ դրանք տարբեր անձինք են: Ընտրողներից 15-ի տվյալները կրկնվում են.

1. Մինասյան Արթուր Խաչիկի` ծնված 22.07.1966 թ.

2. Ստեփանյան Արտակ Հենրիկի` ծնված 31.07.1977 թ.

3. Սիմոնյան Քնար Նորիկի` ծնված 22.05.1953 թ.

4. Օհանյան Հասմիկ Հրանտի` ծնված 12.10.1978 թ.

5. Աբրահամյան Տիգրան Հովսեփի` ծնված 10.01.1977 թ.

6. Հայրապետյան Լենա Լեւոնի` ծնված 26.12.1946 թ.

7.Ղազարյան Արմեն Սուրենի` ծնված 01.01.1969 թ.

8. Ղազարյան Դավիթ Բաբկենի` ծնված 05.09.1992 թ.

9. Սարգսյան Արմինե Գագիկի` ծնված 19.08.1985 թ.

10. Ավագյան Ռայիսա Սեդրակի` ծնված 08.03.1946 թ.

11. Չոբանյան Կարապետ Վանյայի` ծնված 28.05.1968 թ.

12. Մուրադյան Շերո Կոստինի` ծնված 04.01.1960 թ.

13. Սարգսյան Ռոբերտ Վոլոդի` ծնված 05.12.1958 թ.

14. Սարգսյան Գեղամ Արամայիսի` ծնված 29.02.1964 թ.

15. Վերլինսկայա Իննա Արտյոմի` ծնված 29.06.1979 թ.:

Ի. Վերլինսկայայի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից նախկինում տրվել է պարզաբանում, համաձայն որի վերջինիս տվյալների կրկնությունը անճշտության արդյունք չէ եւ վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:

Ինչ վերաբերում է վերը նշված ցուցակի մյուս անհատական տվյալների կրկնությանը, ապա դրանք տեխնիկական սխալի արդյունք են: Բնակչության պետական ռեգիստրում տվյալները շտկվել են, իսկ վերջնական ցուցակները տպագրելիս անճշտությունները կվերացվեն:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ