26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նյու Յորքում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամերիկահայերը եւ այն ամերիկացիները, ովքեր հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, ապրիլի 22-ին կհավաքվեն Նյու Յորքի Թայմս Սքուերում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ դատապարտեն նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճիրը:

Ակցիան, որն արդեն 27 տարի է, ինչ անց է կացվում, այս տարի կկայանա “Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության մեջ: Անվիճելի փաստը մերժելը հանցագործություն է” լոզունգով, գրում է “Armenian Reporter”-ը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը մի շարք երկրներ են ճանաչել: Առաջինն այդ կարեւոր քայլը կատարել է Ուրուգվայը 1965-ին: Նրա օրինակին են հետեւել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Եվրախորհրդարանի, Վատիկանի եւ Եկեղեցիների համաշխարհային միության կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ