16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Քիմ Քարդաշյանը գալիս է ձեր ետեւից` թաքցրեք կանանց եւ երեխաներին”

Քիմ Քարդաշյանի` Գլենդելի քաղաքապետ դառնալու մտադրությունը լայն արձագանք է գտել բնակիչների եւ պաշտոնական անձանց շրջանում: Որոշ չինովնիկներ հայտարարել են, որ քաղաքային խորհրդում աշխատելու համար անհրաժեշտ է ավելի շատ աշխատել:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը հայտնել է, որ ինքը կառաջարկեր Քիմին զբաղեցնել քաղաքապետի պատվավոր պաշտոնը: Նա եւս ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել, եւ Քիմին խորհուրդ է տվել սկզբի համար ներկա գտնվել ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է “Glendale News-Press” թերթը:

Թերթը գրում է, որ բնակիչներն անհամեմատ ավելի բացասաբար են մոտեցել Քիմի հայտարարությանը, ինչի մասին վկայում են “Twitter”-ում հայտնված բազմաթիվ գրառումները: Քաղաքի բնակիչները համարում են, որ Քիմը բավականաչափ խելացի չէ նման պաշտոն զբաղեցնելու համար: Համացանցում հայտնված հաղորդագրություններն արդեն իսկ ամեն ինչ ասում են. “Գլենդելի բնակիչներ, ժամանակն է` տեղափոխվել Մեքսիկա”, “Ես նույնիսկ չեմ կարողանում կատակել այդ առիթով, դա արդեն իսկ ծիծաղելի է”, “Գլենդել, թաքցրեք կանանց եւ երեխաներին: Քարդաշյանն արդեն գալիս է ձեր ետեւից”:

Հարկ է նշել, որ Գլենդելում քաղաքապետի ընտրություններ չեն լինում: Քաղաքի ղեկավարին ընտրում են քաղխորհրդի անդամները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ