27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

Ֆրանսիայում այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, տեղեկացնում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Այսօր քարոզչության վերջին օրն է “լռության օրվանից” առաջ: Թեկնածուները վերջին հնարավորությունն ունեն ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Որեւէ զանգվածային միջոցառում, ինչպես մի քանի օրա առաջ էին կազմակերպել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, չի ծրագրվել:

Կիրակի այս 2 թեկնածուները Փարիզում նախընտրական 100 հազարանոց ցույցեր էին կազմակերպել: Երկուսն էլ իրենց կողմնակիցներից  օգնություն էին խնդրել: Ակնհայտ է, որ այդ օգնության կարիքն այժմ ավելի շատ ունի Սարկոզին, քանի որ ըստ վերջին սոցհարցումների` նա չի ընտրվի 2-րդ անգամ: Եւ եթե նույնիսկ նա սոցիալիստներին հավասար ձայներ հավաքի, ապա 2-րդ փուլում առնվազն ձայների 10 տոկոսով ետ կմնա Օլանդից:

Սարկոզին, նախօրեին ելույթ ունենալով ռադիոյով, հաջողություն է մաղթել Օլանդին: “Իմ վիճակից ելնելով` ես կարող եմ նրան միայն հաջողություն մաղթել,”-ասել է Սարկոզին:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին, 2-րդը նշանակված է մայիսի 6-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ