18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիան հավաստիացնում է, որ կաջակցի դիտորդներին

Սիրիայի կառավարությունը հավաստիացրել է ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունին, որ հրադադարին հետեւող դիտորդների համար կապահովեն աշխատանքային բոլոր պայմանները, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Պան Գի Մունը հայտնել է, որ ինքը հանդիպել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի հետ եւ ընդգծել օդային անվտանգության կարեւորությունը դիտորդների երթեւեկությունների համար: Պետքարտուղարը նաեւ խորհուրդ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրադադար հաստատելու համար Սիրիա ուղարկել նաեւ ռազմական դիտորդների խումբ` կազմված 300 անձից:

Անդրադառնալով դիտորդական առաքելությանը` Պան Գի Մունն ընդգծել է, որ “սկզբունքայնորեն այստեղ չպետք է լինի որեւէ նախապայման` ոչ ազգության վերաբերյալ, ոչ էլ դիտորդների` որեւէ վայր տեղափոխվելու հետ կապված”:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայի հակամարտության արդյունքում ավելի քան 9 հազար մարդ է զոհվել, մոտ 230 հազարը փախստական են դարձել, իսկ միլիոնավոր մարդիկ հումանիտար օգնության կարիք ունեն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ