27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազատամարտիկից խլում են բնակարանը` 3000 դոլարի դիմաց. Հայացք

“Արդարադատության եւս մեկ զոհ” հոդվածում թերթն անդրադարձել է արցախյան ազատամարտիկի պատմությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

70000-75000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը դատական կարգով Ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են ընդամենը 3050 ԱՄՆ դոլարի դիմաց

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2 բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դեռ 1992 թ. հատկացվել էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից Լևոն Բադալյանին և վերջինիս ընտանիքի անդամներին: Բադալյանը, սակայն, չէր էլ պատկերացնում, որ առաջին ատյանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրականացրած «արդարադատության շնորհիվ» զրկվելու է նշված բնակարանից ընդամենը 3050 ԱՄՆ դոլարի դիմաց:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ֆինանսական դժվարին պայմանների պատճառով բնակարանը վաճառելու նպատակով 2010 թ. մայիսին Լևոն Բադալյանը հայտարարություն է տվել: Բնակարանը գնելու նպատակով նրան է դիմել Մ. Խաչատրյանը:

Համաձայնելով, որ բնակարանը կգնի 75000 ԱՄՆ դոլարով, Մ. Խաչատրյանը տանտիրոջը հայտնել է, որ կանխիկ կարող է վճարել միայն 20000 ԱՄՆ դոլար և առաջարկել է մնացած գումարը Լ. Բադալյանին վճարել մաս-մաս` մինչև 31.12.2011 թ.:

Լ. Բադալյանի վստահությունը շահելու համար Մ. Խաչատրյանը առաջարկում է Լ. Բադալյանի անվամբ գրավ դնել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամաս և «Պորշ կայեն» ավտոմեքենա, սակայն, քանի որ ինքն այդ 20000 ԱՄՆ դոլարը վճարելու համար պետք է պարտքով 30000 ԱՄՆ դոլար վերցնի մեկ այլ քաղաքացուց` ոմն Ա. Խաչատրյանից, իսկ Ա. Խաչատրյանն իրեն այդ գումարը կտրամադրի ոչ թե բնակարանի գրավի, այլ առուվաճառքի ձևական պայմանագիր կնքելու դեպքում, Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին առաջարկում է բնակարանը ոչ թե գրավի, այլ  ձևական առուվաճառքի պայմանագրով ժամանակավորապես անվանափոխել Ա. Խաչատրյանի անվամբ, ինչի դիմաց ինքն Ա. Խաչատրյանից պարտքով կստանա 30000 ԱՄՆ դոլարը, որից 20000 ԱՄՆ դոլարը կվճարի Լ. Բադալյանին` որպես բնակարանը գնելու կանխավճար: Ապա «գնորդը» հավաստիացնում է, որ ինքն ամբողջությամբ կմարի ինչպես գրավի դիմաց ստանալիք գումարը, այնպես էլ բնակարանի արժեքն ամբողջությամբ:

Հողամասը Մ. Խաչատրյանի կողմից Լ. Բադալյանին նոտարական կարգով գրավ դնելուց հետո Լ. Բադալյանը, հավատալով Մ. Խաչատրյանին, համաձայնել է:

07.06.2010 թ. Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին հայտնել է, որ Ա. Խաչատրյանն այդ օրը պետք է մեկնի ՌԴ և խոստացած 30000 ԱՄՆ դոլարը չի կարող տրամադրել (այն կտրամադրի մոտ տասնհինգ օր անց` ՌԴ-ից վերադառնալուց հետո), և առաջարկել է կարճ ժամկետով բնակարանն անվանափոխել իր ընկեր Գ. Ժամհարյանի անվամբ, ով այդ պահին կարող է պարտքով իրեն տրամադրել ընդամենը 15000 ԱՄՆ դոլար, որից Մ. Խաչատրյանը կարող է Լ. Բադալյանին որպես կանխավճար տրամադրել 10000 ԱՄՆ դոլարը:

Հավատալով` Լ.Բադալյանը համաձայնել է, ինչից հետո կողմերը գնացել են նոտարական գրասենյակ և Գարեգին Ժամհարյանի հետ կնքել բնակարանի ձևական առուվաճառքի պայմանագիրը:

Պայմանագրում բնակարանի գինը ձևականորեն սահմանվել է 19000000 դրամ, սակայն այն Լ.Բադալյանին չի վճարվել, քանի որ բնակարանն իրականում գրավադրվել է Գ. Ժամհարյանին: Պայմանագրի կնքման արդյունքում նշված բնակարանի փաստացի գրավի դիմաց Գ. Ժամհարյանը փոխառությամբ Մ. Խաչատրյանին է հանձնել 15000 ԱՄՆ դոլարը, որից Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է փոխանցել ընդամենը 7100-ը:

Հետագայում Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանից պարտքով վերցրել է 4050 դոլար, և ստացվում է, որ նշված բնակարանի գրավի դիմաց Լ. Բադալյանն ստացել է ընդամենը 3050 ԱՄՆ դոլար:

Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է գրավադրել «Պորշ կայեն» մեքենան, որը մինչ այդ Ա. Խաչատրյանի և Գ. Ժամհարյանի հանդեպ Մ. Խաչատրյանի ունեցած 25000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Մ. Խաչատրյանը գրավադրած է եղել նրանց:

Ի՞նչ իմանար Լ. Բադալյանը, որ նշված հողամասը և «Պորշ կայեն» մեքենան Մ. Խաչատրյանին չեն պատկանում, ի՞նչ իմանար, որ Մ. Խաչատրյանը նշված բնակարանով փակել է Ա. Խաչատրյանի և Գ. Ժամհարյանի հանդեպ իր ունեցած 25000 ԱՄՆ դոլարի պարտքը, և ի՞նչ իմանար, որ հետագայում Գ. Ժամհարյանը հայտարարելու է, որ բնակարանի գինը` 50000 ԱՄՆ դոլար, ինքը վճարել է Լ. Բադալյանին և պահանջելու է Լ. Բադալյանին վտարել բնակարանից: Ի՞նչ իմանար նաև, որ դատարանները, գործին կցված բազմաթիվ ապացույցներն անտեսելով, անգամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն անտեսելով (որում ուղղակիորեն նշված է, որ Գ. Ժամհարյանի կողմից Լ. Բադալյանին գումար չի տրամադրվել, և իրականում բնակարանը գրավադրվել է Գ. ժամհարյանին վերջինիս կողմից Մ. Խաչատրյանին 15000 ԱՄՆ դոլար պարտքով գումար տալու դիմաց) ղարաբաղյան պատերազմի մասնակցին զրկելու են բնակարանից, արդարության և արդարադատության հանդեպ հավատից:

Լ. Բադալյանը և նրա ընտանիքի անդամները դիմել են Վճռաբեկ դատարան` այս անգամ արդարության և արդարադատության հաղթանակի ակնկալիքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ