26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը նախատեսում է դիտորդական խմբի անդամների թիվը 30-ից հասցնել 300-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Փաստաթղթի տեքստը կազմվել է ապրիլի 20-ին Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւի 2 տարբերակների հիման վրա: Բանաձեւը կքննարկվի այսօր` ապրիլի 21-ին:

Համաձայն բանաձեւի տեքստի` նախնական 90 օրվա ընթացքում 300 դիտորդները կհետեւեն  հրադադարի իրագործման ընթացքին Սիրիայում, ինչպես  նաեւ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի կետերի կատարմանը: Փաստաթղթի տեքստում պահանջ է սիրիական իշխանություններին` ապահովել դիտորդների շրջագայությունները ողջ երկրում, ինչպես նաեւ  տեխնիկական եւ տրանսպորտային աջակցություն: Բացի այդ, բանաձեւի նախագիծը կոչ է անում հակամարտության 2 կողմերին էլ ապահովել դիտորդների անվտանգությունը:

Ապրիլի 14-ին ՄԱԿ-ը միաձայն ընդունեց այն բանաձեւը, որը նախատեսում էր Սիրիա ուղարկել 30 դիտորդներ: Նրանց թիվը 300-ի հասցնելու առաջարկն արել է ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ