27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հմայակը ինստիտուտի աշխատողներին անվանել է’Լֆիկի կանանց նման ծախու կանայք’

Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունները ամբողջությամբ զրպարտանք էին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեցին գործարար, ‘Հայհիդրոնախագիծ’ ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը եւ ինստիտուտի երկարամյա գիտաշխատողները` պատասխանելով Հմայակ Հովհաննիսյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ երեկ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՔՄ տարածքը իր ձեռքից ուզում է խլել գործարար Սենիկ Ջուլհակյանը, ով ոչ մի գումար էլ չունի, այլ նրա թիկունքում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողներին ներկայացրել էր Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հայր Տեր Բարսեղի դիմումը, թե իբր Սենիկ Ջուլհակյանը խաբեբա է եւ սպառնալիք պետության համար:

Սենիկ Ջուլհակյանը հայտարարեց, որ ինքը գործարար է, ով բիզնես նախագծեր ունի Չեխիայում, Ռուսաստանում, հիմա էլ նա ներդրումներ է անում Հայաստանում` զբաղվելով ՀԷԿ-երի նախագծմամբ ու կառուցմամբ:

‘Ես կողմ եմ բիզնեսում հանդուժողականությանը, եւ դեմ եմ Հմայակ Հովհաննիսյանի վարքագծին, որի զրպարտանքների արդյունքում ‘Հայհիդրոնախագի’ ինստիտուտի գլխավոր տնօրենը ծանր առողջական վիճակով հոսպիտալացվեց, եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ’,- ասաց գործարարը: Նա զանգահարեց Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հայր Տեր Բարսեղին, ով հերքեց իր անունից  Հմայակ Հովհաննիսյանի կողմից լրագրողներին ներկայացրած դիմումը.’Ես չեմ ճանաչում Հմայակ Հովհաննիսյանին, ցավում եմ, որ նա նման զրպարտանքների է գնացել քաղաքական նկատառումներով, բայց թող չշահարկի իմ անունը, ոչ մի նամակ չի եղել եւ լինել չէր կարող’,- հեռախոսային զրույցում ասաց հայր Բարսեղը:

Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանի այն համոզմանը, թե գործարարի հետեւում Սյունիքի մարզպետն է կանգնած, Սենիկ Ջուլհակյանը դա եւս հերքեց` ասելով.’Ես արմատներով Սյունիքից եմ եւ լավ ճանաչում եմ Սուրեն Խաչատրյանին, բայց աշխատանքային առումով ես ոչ մի կապ չունեմ նրա հետ, նա էլ ոչ մի կապ չունի այս ինստիտուտի շենքի հետ’:

Ինստիտուտի աշխատակիցները նշեցին, որ Հմայակ Հովհաննիսյանը անհայտ է, թե ինչ ձեւերով քառակուսի մետրի դիմաց վճարելով 50 դոլար գնել 455 քառակուսի մետր տարածք, սակայն բռնագրավել է ինստիտուտին պատկանող եւս 150 քառակուսի մետր, եւ հիմա ինստիտուտը պահանջում է ետ վերադարձնել այդ բռնագրաված տարածքը: Սենիկ Ջուլհակյանը առաջարկել է Հմայակ Հովհաննիսյանին եւս մեկ տարբերակ. գործարարը կգնի 455 քառակուսի մետր տարածք քաղաքի կենտրոնում, եւ ՀԳՄ-ն այդպիսով կտեղափոխվի միանգամաայն նոր տեղ, ինչը սակայն մերժվել է Հմայակ Հովհաննիսյանի կողմից:

Ինստիտուտի երկարամյա աշխատակիցները պատմեցին, որ այսօր միջանցքում հանդիպել են Հմայակ Հովհաննիսյանին, ով անվայել խոսքեր է ասել աշխատակից կանանց հասցեին` նրանց անվանելով ‘Լֆիկի կանանց նման ծախու կանայք’: Նրանք պատմեցին նաեւ, որ իրենց աշխատավարձերը 2 անգամ բարձրացել է, եւ ինստիտուտի համար հեռանկարներ են բացվում, քանի որ Սենիկ Ջուլհակյանը լուրջ ներդրումներ է անում այդ ինստիտուտի գիտական ներուժը միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում:

Ինստիտուտի գիտաշխատողները նշեցին, որ օրենքի սահմաններում իրենք պայքարելու են իրենց իրավունքների համար, իսկ գորրծարարը նշեց, որ Հմայակ Հովհաննիսյանը  պետք է պատասխան տա իր զրպարտանքների համար դատարանում: Գործարարը երկուշաբթի օրը  հայցադիմումով դիմելու է դատարան ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ