26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես խղճում եմ չկայացած ու բամբասկոտ մարդկանց. Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երաժշտական նորություններ ունի: Այս մասին նա հայտնել է “BRAVO.am”-ին տված հարցազրույցի ժամանակ: Երգչուհին անկեղծացել է ներկայիս հոգեվիճակի, գործընկերների հետ հարաբերությունների եւ աշխատանքի մասին, սակայն չի ցանկացել անդրադառնալ անձնական կյանքին:

Երգչուհու կյանքում հիմա ստեղծագործական բուռն շրջան է` նոր հեղինակների հետ է աշխատում, երգեր ձայնագրում, պատրաստվում է նոր տեսահոլովակներ նկարահանել: Ինչ վերաբերում է տարիների ընթացքում կատարված փոփոխություններին, ապա Քրիստինեն նշում է, որ տարիների ընթացքում ինքը շատ է փոխվել. “Ես իմ կյանքը մաքրել եմ սուտ ու ստոր մարդկանցից եւ փակել եմ նրանց համար դեպի իմ կյանք ճանապարհը: Ես խղճում եմ բամբասկոտ, վախկոտ ու չկայացած մարդկանց: Բոլորս էլ մեր կյանքում կարիք ունենք սրտացավ ու հոգատար ընկերների”:

Այն հարցին, թե արդյոք կա մեկը հայկական էստրադայում, ում տանել չի կարողանում, Քրիստինեն բավականին զուսպ է արձագանքել. “Կարծում եմ կարիք չկա հարաբերությունները հասցնել այն վիճակի, որ գործընկերոջդ տանել չկարողանաս: Ես քաղաքակիրթ հարաբերությունների կողմնակից եմ եւ չկա մեկը, ում մասին կարող եմ նման բան ասել:

Ապրիլի 22-ին երգչուհին կնշի իր հերթական տարեդարձը, ինչպես ինքն է նշում` մտերիմների հետ. “Պարզապես կգնանք որեւէ տեղ նշելու: Միակ բանը, որ ակնկալում եմ, լավ տրամադրությունն է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ