04 Հունիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Բուսաբանական այգում բարդիներ են հատվում

image_8214

‘Խոսքի իրավունք’ միավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես  ասված է.

‘Խոսքի իրավունք’  միավորումը տեղեկացել է  էկոակտիվիստներից, որ այս պահին բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին:

Ռեստորանային համալիրներից մեկի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին:

Հետաքրքիր է, թե արդյոք բուսաբանական այգու տնօրինությունը գիտի այս մասին:

Ոչ տնօրինությունից մարդ կար այգում, ոչ էլ պահակներն էին տեղում, դուռը կողպած, տարածքը լքված:

Այժմ բուսաբանական այգու շքամուտքին կից ռեստորանի աշխատակիցները բռնկվել են բուռն գործողության, բերելով իրենց ծանր տեխնիկան եւ դրուժբա սղոցով երբեմնի կանաչ, թռչունների բներով հարուստ բարդիները հատում, տապալում, հավասարացնում են գետնին:

Ի գիտություն, երեկ անհայտ անձանց կողմից հրդեհ էր բռնկվել այգում, որը սեփական ուժերով կարողացան մարել բնապահպանները:

‘Խոսքի իրավունք’ միավորումը հնչեցնում է տագնապ առ այն, որ բուսաբանակ այգին անմիխիթար ու լքված վիճակում է:

Henaran.am-ին հաղորդում են ‘Խոսքի իրավունք’ միավորման մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ