26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի

Ապրիլի 23-ին` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա  մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:

Ոգեկոչման արարողությունն արդեն նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող մոմ է դնում ճեմասրահի աստիճանների վրա, և ավելի քան 400 վառվող մոմերով կստացվի 97 թիվը եւ խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգևորականները` բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագի մասնակցությամբ:

Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 24-ի առավոտյան, ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ