27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ նախագահը մասնակցեց ‘Վարք հավերժության’ քանդակի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ‘Վարք հավերժության’ քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` ‘Մշո ճառընտիրը’ փրկելու պատմությունը:

Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատ­մության թանգարանում ‘Գրի հավերժությունը’ խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը եւ Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները:

Հայաստանի ազգային պատկերասրահում  Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ ժամանակակից նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի ‘Հետադարձ հայացք’ եռանկարը, որը նկարչուհին ստեղծել է հատուկ հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ