29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տիեզերքից արված լուսանկարները “մատնել” են Սիրիային

image_8160

Սիրիական իշխանությունները  ծանր տեխնիկան դուրս չեն բերել բնակելի տարածքներից եւ դրանով իսկ խախտել են ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է “Reuters”-ը:

Այն մասին, որ ծանր տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել քաղաքներից, վկայում են տիեզերքից արված լուսանկարները: Անանի ներկայացքուցիչը հայտնել է, որ չնայած հրադադարի մասին հայտարարությանը, սիրիացի զինվորակնները դեռեւս շարունակում են կրակել խաղաղ բնակիչների վրա: Անանը մտադիր է Սիրիայում տիրող իրավիճակի մասին զեկուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Հրադադարը Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ է 2012-ի ապրիլի 12-ից, սակայն զինված բախումները կառավարական զորքերի եւ նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների միջեւ շարունակվում են:

Անանի խաղաղ կարգավորման ծրագրին համաձայնելու մասին Սիրիան հայտնել էր 2012-ի մարտի վերջին: Ծրագիրը մշակվել էր Ռուսաստանի եւ Արաբական երկրների լիգայի մասնակցությամբ եւ նախատեսում էր դադարեցնել զինված պայքարը, դրսից չմիջամտել Սիրիայի ներքին գործերին, ապահովել հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր եւ ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ: ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունն իր հերթին  առաջարկել է Սիրիա ուղարկել առնվազն 300 դիտորդ: Առաջին  30 դիտորդներն արդեն  ժամանել են Սիրիա:

Սիրիայում զինված հակամարտությունն սկսվեց 2011-ի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով այս ընթացքում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ