26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաեւ ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը:

Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական եւ տեղեկատվական աջակցություն Հայաստանի ԿԸՀ-ին` առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ 2013թ. նախագահական ընտրությունների համար:

‘Մտապահելով այն, որ իրական ընտրական բարեփոխումները եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կախված են հիմնականում դերակատարների քաղաքական կամքից ու ռեսուրսներից` միջազգային հանրության դերը` իր դրական ներգրավվածությամբ կարեւոր ներդրում է` խթանելու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան ‘,- նշեց Սորոկինը:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց ԿԸՀ որոշիչ դերը` Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորման գործում:

Այսօր կնքված համագործակցության համաձայնագրի հիմնական ոլորտները ներառում են` տեխնիկական սարքավորումների տրամադրում ‘Ընտրություններ’ ավտոմատացված համակարգի գործունեության բարելավման համար, ԿԸՀ-ի ներքին համակարգչային ցանցի արդիականացում, ընտրական վարչարարությամբ զբաղվող պաշտոնյաների եւ դիտորդների վերապատրաստում, ինչպես նաեւ ընտրողների տեղեկատվության եւ իրազեկության բարձրացման համար նյութերի պատրաստում:

Աջակցության հիմնական մասը կտրամադրվի 1,7 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ:  Համաձայնագիրը նախատեսում է նաեւ համագործակցություն այլ միջազգային գործընկերների հետ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2000 թ-ից ի վեր տրամադրել է աջակցություն` խթանելու ընտրական բարեփոխումները Հայաստանում: Այն համակարգել եւ ղեկավարել է ընտրություններով զբաղվող միջազգային աշխատանքային խումբ, ինչպես նաեւ խթանել միջազգային հանրության` ընտրական օրենսդրության բարեփոխման, ընտրական վարչարարության բարելավման ջանքերը` բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակը եւ աջակցելով տեղական դիտորդական խմբերին:

Henaran.am-ին հաղորդում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ