27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն խաղաղության կողմնակից է. սահմանամերձ բնակչությանն ասաց ՀՀԿ առաջնորդը

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը  Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ հավաքվել էին  նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները, խոսեց խաղաղության մասին:

Ըստ նրա` Հանարապետական կուսակցությունը խաղաղության ջատագովն է եւ հենց դրանով է պայմանավորված մյուս ծրագրերի իրականացումը:

Խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից` ՀՀԿ առաջնորդը նշեց, որ պայքարը հավաքական ուժերի , ծրագրերի միջեւ է: Ամեն մեկն, ըստ նրա, ներկայացնում է իր հայեցակարգը ապագայի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս կոչ արեց  անձնական նկրտումները դնել մի կողմ  եւ լինել քաղաքակիրթ: Նա հավաստիացրեց, որ կոնկրետ Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի նախորդ ընտրությունների վատ սովորույթները վերանան:

Սերժ Սարգսյանը օրվա ընթացքում հանդիպումներ կունենա Իջեւան,  Նոյեմբերյան քաղաքների ընտրողների հետ, ինչպես նաեւ կլինի մի քանի գյուղական համայնքներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ