26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցի թուրքը եւ Թուրքիայի թուրքը միմյանցից շատ չեն տարբերվում. փորձագետ

“Ադրբեջանական գործելաոճի մեջ նպատակաուղղված ագրեսիա կա, ինչը մեզ խորհելու առիթ է տալիս”: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի վերջին կրակահերթերին:

Նա նշեց, որ երեկ` ապրիլի 25-ին, Տավուշի մարզի Դովեղ գյուղում 2 ժամ տեւած կրակահերթը մանկապարտեզի ուղղությամբ նպատակաուղղված ագրեսիայի դրսեւորում է: “Ադրբեջանը նպատակային կրակ է բացել խաղաղ բնակչության վրա, այն էլ` մանկապարտեզի, չի կարելի ասել, որ դա հենակետում կանգնած զինվորի քմահաճույք է”,-հավելեց Ջամալյանը:

Փորձագետը  հայտնեց նաեւ, որ այսօր առավոտյան հայկական սանիտարական մեքենայի վրա ադրբեջանցիների  կրակոցները եւս նույն ագրեսիայի դրսեւորումներից էր: Նրա կարծիքով` այս ամենին հավելյալ ցինիզմ է հաղորդում այն, որ դեպքերը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցից 1  եւ 2 օր անց: “Սա ապացուցում է, որ թուրքը չի զղջում, իսկ ադրբեջանցի թուրքը եւ Թուրքիայի թուրքը միմյանցից շատ չեն տարբերվում”,-նշեց Ջամալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ