26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տուկի թելը ուժի մեջ է` ՀՅԴ-ն ի՞նչ անի

“Կուսակցությունը բարեգործական ֆոնդ չի,  եթե այսօր այս կուսակցությունը ղեկավարում է մեծահարուստ, միլիոնատեր մարդ, որը իր գրպանից ինչ- որ սոցիալական հարցեր է լուծում,  ակնոց է բաժանում, տուկի թել եւ այլն,  ոչինչ չունեմ ասելու,  բայց պատկերացրեք, որ կուսակցությունը ներքին  դեմոկրատիա ունենա եւ մի երկու- երեք տարի հետո մեկ այլ նախագահ ընտրի, որը միլիոնատեր չէ, որտեղի՞ց է տուկի թել բաժանելու”,-այսօր երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է անում ՀՅԴ-ն երիտասարդների համար, որ երիտասարդներն իրենց քվեն ՀՅԴ-ին տան:

Վահան Հովհաննիսյանին հարց ուղղող աղջիկը, մասնավորապես, բերեց ԲՀԿ-ի օրինակն ու հայտարարեց, թե իրենց կուրսի երիտասարդներով երբ քննարկում են առաջիկա ընտրությունները, կարծիքներ են հնչում , որ ԲՀԿ-ն ուսանողության համար տրանսպորտի խնդիր է լուծում, ուստի, կարելի է ընտրել ԲՀԿ-ին:

“Հայաստանում, ցավոք, աղավաղված է կուսկացության իրական անելիքը, պատկերացումը կուսակցության  դերակատարության մասին”,-  շարունակեց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց, որ  կուսակցությունը պետք է իր գործունեությամբ պարտադրի պետությանը` այդ խնդիրները լուծել:

”Պետք է պարտադրի, որ բոլորն ունենան եւ տուկի թել, եւ տրանսպորտի հարցը լուծվի եւ ակնոց ունենան: Սա է ճանապարհը, մյուս ճանապարհն, ի վերջո, տանում է փակուղի: Վերջապես, ոչ մի կուսակցապետ ագռավ չի, չորս հարյուր տարի չի ապրելու եւ պետք է քաղաքական հեռանկար ապահովի իր եւ այն իշխանության համար, որին ձգտում է”,-նշեց Վահան Հովհաննիսյան եւ հավելեց.”Իսկ եթե կուսակցությունը գրավում է մարդկանց քվեները միայն  նյութականով, բացարձակապես առանց գաղափարի, այդ ազգը փչանում  է, դառնում  է միայն բնակչություն, որն անընդհատ ուզվորի նման պահանջում է”:

ՀՅԴ-ական գործիչը հավելեց, որ Հայաստանն այսօր հենց այդ վտանգավոր եզրին է հասել,  որովհետեւ  քաղաքական ուժերն ընտրել են այդ ճանապարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ