27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թաղապետարանը զրկել է զուգարան գնալու հնարավորությունից

Թերթը գրում է, որ Երևանի Մոլդովական փողոցի 29/5 հասցեում գտնվող 8-հարկանի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի: Կոմունալ ամենատարրական հարմարությունը Նոր Նորքի թաղապետարանը ժամանակին բնակիչներից խլել է` վկայակոչելով ՀՀ կառավարության որոշումը, որը սակայն հենց թաղապետարանն է իրեն ձեռնտու տարբերակով ընկալել:

Փաստորեն, հանրակացարանները սեփականաշնորհել են, իսկ դրանց զուգարանները վաճառել բոլորովին այլ մարդկանց: Ու հիմա հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց զուգարանների:

Իսկ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արտաշես Թարլամազյանը թերթին պարզաբանում է. “Կառավարության որոշումը պարտավորեցնում է թաղապետարանին` այդ բնակիչների համար կոմունալ հարմարություններ ստեղծել, իսկ իրենք, փաստորեն, վերցրել վաճառե՞լ են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ