26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ական քսան պատգամավորներ կստորագրեն ՍԴ դիմելու դիմումը /վիդեո/

Henaran.am-ն այսօր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ երաշխիք կա , որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կստորագրեն քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը Սահմանադրական դատարանում վիճարկելու միասնական շտաբի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն չմիացավ միասնական շտաբի   կողմից ՀՀ վարչապետին եւ ոստիկանապետին ուղղված դիմումին, որտեղ պահանջվում էր շտաբին տրամադրել ցուցակներում գրանցված, բայց ՀՀ-ում չբնակվող քաղաքացիների տվյալները:

“Այդ դիմումը, որ գնաց ոստիկանություն, շտաբը դեռ նոր ձեւավորվում էր, հետո շտաբը կարող էր էլի հայտարարություն անել , բայց դրա կարիքը չկար, երկու կուսակցություն արդեն դիմել էր: Մենք դրան չենք միացել, որովհետեւ դեռ շտաբը չկար, մենք ուզում էինք, որ շտաբը ստեղծվի եւ շտաբը դիմի”,-ի պատասխան նշեց Վարդան Օսկանյանը:

Մեր ճշտող հարցին թե, այս դիմումի դակ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կստորագրի՞, Վարդան Օսկանյանը պատասխանեց.”Եթե լինի, կդիմեն”: Նիստի մասնակից մեկ այլ ԲՀԿ-ական` Վահե Էնֆիաջյանը լրացրեց Վարդան Օսկանյանին եւ հավաստիացերեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը միացել է դիմումին: “ԲՀԿ  խմբակցության պատգամավորները միացել են եւ շուրջ քսան պատգամավորներ իրենց ստորագրությունը  եւ հավանությունը կտան այս նախաձեռնությանը”,-ասաց Էնֆիաջյանը :

Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդպես էլ միասնական շտաբի նիստին  չներկայացավ: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ ներկայացուցչի բացակայությունը տեխնիկական պատճառներ ունի եւ տեղեկացրեց, որ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ ԳՄ անունից հեռախոսով փոխանցել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները միանում են նախաձեռնությանը:

Հավելենք, որ ՍԴ դիմելու համար հարկավոր է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրությունը: Հիշեցնենք, այսօր` ապրիլի 27-ին միասնական շտաբը որոշել է դիմել  ՍԴ ` վիճարկելու ընտողների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ