27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթը

Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչներն այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն կոպոզիտորի հիշատակին:

Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում պատանի դաշնակահարները մրցելու են լավագույնի տիտղոսի համար:

‘Մեծանուն կոմպոզիտորի  անունը կրող մրցույթը հիմնադրվել է 1986 թվականին և իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթի մասնակցության համար ընդունվել է 76 հայտ` ՀՀ-ից ու ԼՂՀ-ից’,- նշեց Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանը եւ նշեց, որ մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի դաշնակահարներին, նպաստել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածմանը:

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ