26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկասպանների խումբը հետեւում է քաղաքում շրջող միայնակ երեխաներին կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, Սումգայիթը համարվում է սատանայական քաղաք: Խոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է:

Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց այն, ինչ այդ քաղաքում կատարվում է վերջին օրերին, լուրջ անհանգստացրել է Ադրբեջանի ողջ իրավապահ համակարգին:

Սումգայիթում համառորեն լուրեր են տարածվել, որ “գործում է մանկասպանների մի դաժան խումբ, որը հետապնդում է ուշ ժամերին փողոցում հայտնված միայնակ երեխաներին, սպանում, մասնատում դիակները եւ ցրում քաղաքով մեկ”:

Լուրերն այնքան համառ են, որ սումգայիթցի ծնողներն ստիպված են երեխաներին անձամբ դպրոց, դպրոցից տուն բերել: Իրավիճակի մասին տեղեկանալու նպատակով Սումգայիթ մեկնած vesti.az-ի թղթակիցը քաղաքի շուկայում եւ այլ մարդաշատ վայրերում անձամբ է մանկասպան խմբերի մասին լսել տասնյակ անձանցից: Նա դիմել է ոստիկանության Սումգայիթի քաղաքային վարչություն: Այստեղ լրագրողին ասել են, որ տեղյակ են քաղաքում տարածված լուրերին, սակայն “որեւէ փաստ դեռեւս չունեն”:

Լրագրողական հետաքննության արդյունքները, մինչդեռ, ապացուցել են, որ անցած օրերին առնվազն մեկ երեխայի անհայտացման մասին է ոստիկանությունը տեղեկացված: Խոսքը 13-ամյա մի տղայի մասին է, որի հայրը “գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքի, իսկ մայրը հավաքարարուհի է”: Երեխան սոցիալական անտանելի պայմանների պատճառով դպրոց չէր հաճախում եւ “օրվա ապրուստը հայթայթում էր գունավոր մետաղներ հավաքելով եւ ընդունման կետ հանձնելով”: Տղայի անհայտացման մասին մայրը ոստիկանությանը տեղեկացրել է, երբ երկու օր որդին տուն չի եկել: Ոստիկանությունը կազմակերպել է որոնում, սակայն` ապարդյուն:

Որոշ տեղեկություններով, վերջին անգամ տղային տեսել են Սումգայիթի ծովեզրյա զբոսայգում: Ոստիկանությունը “հույս ունի, որ տղան փախել է Բաքու, որտեղ ապրուստի միջոցներ գտնելն ավելի հեշտ է”: Նույն օրը, երբ vesti.az-ի թղթակիցը լրագրողական հետաքննություն է իրականացրել, Սումգայիթ է այցելել Իլհամ Ալիեւը եւ “ներկա գտնվել երկու գործարանի բացման արարողություններին”: Սա պաշտոնական տեղեկատվություն է: Չի բացառված, որ Սումգայիթում Իլհամ Ալիեւը փորձել է ահաբեկված մարդկանց “պայծառ ապագայի հավատ” ներշնչել:

“Ըստ ամենայնի, հայ բնակչության զանգվածային ջարդերից եւ բռնատեղահանությունից քառորդ դար անց էլ Սումգայիթը մնում է սատանայական քաղաք: Աստված պատժում է անիծյալ քաղաքի մարդկանց”,-եզրակացնում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ