27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ դեսպանը նեղ շրջանակում խոսել է առաջիկա ընտրություններից

Առաջին անգամ ճանաչողական այցով  Սյունիքում գտնվող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Կապանում հանդիպումների ժամանակ կարեւորել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

“Հուսով եմ բոլորդ գիտեք, որ մայիսի 6-ին ընտրություններ են լինելու, եւ ես կարծում եմ, որ ձեզանից ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ լրացել է 18 տարին, այս ընտրություններին կգնան եւ կքվեարկեն:

Այս ընտրությունները կարեւոր են Հայաստանի համար, կարեւոր է Արեւմուտքի` Եվրոպայի  եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առումով: Ես ակնկալում եմ , որ դրանք լինելու են ազատ, արդար, վստահության արժանի”,- Կապանի մարզային գրադարանում գործող Ամերիկյան անկյունում ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ նա մասնակցել է նաեւ Սյունիքի մարզկենտրոնում կայացած ՀԱԿ հանրահավաքին: Ինչ վերաբերվում է ճանաչողական այցին, ապա Ջոն Հեֆերնը կնոջ հետ 3 օրում հասցրել էր լինել Սիսիանի, Գորիսի, Մեղրիի եւ Կապանի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ