27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը ցանկացել է թշնամու կերպարը հիշեցնել. քաղաքագետ

 

  “Միջազգային հանրությունը քաղաքական տեսանկյունից այստեղ դերակատարում չունի: Չկա մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի կանխել նմանատիպ ոտնձությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական դիրքերից Հայաստանի ուղղությամբ հնչած կրակոցներին:

Հիշեցնենք, որ դրանք 4  զինծառայողի մահվան պատճառ դարձան:

“Այս իրադարձությունն ուներ նախապատմություն, որի սկիզբը ես համարում եմ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիեւի` հայերի ու Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունները, ապա դրան հաջորդած` այսպես կոչված, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Ալիեւի հանդիպումը եւ ապրիլի 24-յան օրերին պարբերաբար տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումներն ամբողջ սահմանի երկայնքով, եւ դրանց կուլմինացիան դարձավ”,-ասաց քաղաքագետը:

Նարեկ Գալստյանի համոզմամբ,այստեղ ռազմական մարտավարական ոչ մի նպատակ չկա, քանի որ դիրքային առաջխաղացում չի եղել, տեխնիկա չեն գրավել, ոչ մի ենթակառուցվածք չի չեզոքացվել: Սա, ըստ քաղաքագետի, թերեւս նպատակ են ունեցել հայկական կողմին բարոյալքել, բայց հակառակն է ստացվել: “Սա Ալիեւի համար ներքին օգտագործման, քաղաքական ռեսուրսները մոբիլիզացնելու եւս մեկ հնարավորություն էր` հայերի նկատմամբ ատելությունը սրելու եւ հայի` որպես արյունարբու թշնամու, կերպարը վառ պահելու միջոցով”,-ասաց Նարեկ Գալստյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ