26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շփման գծում մոնիթորինգ է անցկացվել

Այսօր` ապրիլի 30-ին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացվել ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, տեղեկացնում է “Regnum”-ը:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին, ինչպես նաեւ ներկայացուցչի դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը:

Դիտարկումն առանց միջադեպերի է անցել, խախտումներ չեն եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզի վրա, մեծ վնաս էր հասցվել բնակչությանը: Ապրիլի 27-ին Այգեպար եւ Մովսես գյուղերի միջեւ գտնվող ճանապարհին սպանվել էին Երեւանից իրենց զորամասը վերադարձող 3 զինծառայողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ