26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սթրիփ ակումբում այլեւս չի լինի հայտնի դերասանի անունը կրող սենյակ

Նյույորքյան  “Cheetahs” սթրիփ ակումբի տնօրինությունն ստիպված է եղել փակել  Չառլի Շինի անվան սենյակը` դերասանի փաստաբանի պահանջով, տեղեկացնում է “New York Post”-ը:

Ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենցից պահանջել են անհապաղ փակել սենյակը, քանի որ այն կարող է վատ ազդել դերասանի վարկանիշի վրա: Բացի այդ, նրանց սպառնացել են մի շարք դատական հայցերով:

“Մեզ թվում էր, որ պարզապես զվարճալի կլինի Չառլի Շինի անունով կոչել սենյակը: Դա ընդամենը մի տարածք է, որտեղ հաճախորդը, վճարելով 250 դոլար, կարող է սուշի ուտել մեր պարուհիների մեկի մարմնի վրայից: Ես չեմ հասկանում` ինչպես կարող է դա ազդել Շինի` առանց այն էլ սկանդալային վարկանիշի վրա,”-նշել է ակումբի տնօրենը: Նա նաեւ հավաստիացրել է, որ դժգոհություններից հետո իրենք անմիջապես անվանափոխել են սենյակը, իսկ այնտեղ կախված Շինի նկարը հանդիսավոր կերպով նետել են աղբարկղը:

Վերջին տարիներին Չառլի Շինը բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ` նրան մեղադրում էին թմրանյութեր օգտագործելու, ալկոհոլը չարաշահելու եւ ընտանեկան բռնություն գործադրելու մեջ: Շինի մասնակցությամբ վերջին խոշոր սկանդալը նյույորքյան “Plaza” հյուրանոցում էր 2010-ի հոկտեմբերին: Դերասանը հյուրանոցին 7 հազար դոլարի վնաս էր հասցրել` գտնվելով թմրանյութի եւ ալկոհոլի ազդեցության տակ, որի պատճառով նրան ձերբակալել էին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ