27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բենզին Ռուբոն ՕԵԿ-ից էլ կթռնի. Չորրորդ ինքնիշխանություն

Չնայած թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ռուբեն Մասումյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ  “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին եւ տարածքի ընտրողներին ասում է, որ ինքն անկուսակցական է:

“Հիշեցնենք, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից եւ կուսակցության շարքերից:

Դրանից հետո  Բենզին Ռուբոն ապաստան է գտել ՕԵԿ տանիքի ներքո, որն էլ նրան մեծամասնական ընտրակարգով առաջադրել է այդ համայնքում: Նրա մերձավոր շրջապատում կատակում են` ասելով, թե Մասումյանն իր բուկլետում չի գրել կուսակցության պատկանելության մասին, քանի որ վստահ չի եղել իր վրա, թե կարող է գոնե մեկ ամիս լինել մի կուսակցության անդամ”,- գրում է  թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ