27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

նախընտրական քարոզարշավն անցել է ավելի հավասարակշռված, հանգիստ. տեղական դիտորդներ

“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ի  դիտորդները խորհրդարանական ընտրությունները դիտարկել են հանրապետության 1975 ընտրատեղամասերում: Մինչեւ օրս հաշվի են առնվել է քաղաքական մթնոլորտը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների առաջադրման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը , քարոզչական նյութերը, ընտրական իշխանությունների գործելակերպը, գործադիր իշխանության մասնակցությունն ընտրագործընթացներին, ընտրողների ցուցակները, ԶԼՄ-ների որդեգրած քարոզարշավային քաղաքականությունը:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցել է ավելի հավասարակշռված, հանգիստ եւ անկաշկանդ մթնոլորտում:

“Խորհրդարանական ընտրապայքարում ներառված քաղաքական ուժերի եւ պատգամավորության թեկնածուների ընտրարշավները մեծ մասամբ անցել են ազատ մթնոլորտում”,- ասաց  ՀԿ  մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանը:  Կազմակերպությունը կարեւորում է  նաեւ ընտրողների ցուցակներում ճշգրտումներ կատարելու ՀՀ ոստիկանության խոստումները:

“Ըստ մեր դիտորդների տրամադրած տվյալների` երբեմն կուսակցությունների թեկնածուների եւ ընտրազանգվածի հանդիպումները կրել են ձեւական, երբեմն նաեւ ոչ համոզիչ բնույթ, սակայն, ՀԿ-ն  իրեն իրավունք չի վերապահում եզրահանգումներ կատարել այդ հանդիպումների բովանդակային բնույթի մասին, քանի որ դա հաճախ պայմանավորված է այս կամ այն կուսակցության կամ թեկնածուի որդեգրած ռազմավարությամբ եւ մարտավարությամբ”,- ասաց խոսնակը:

Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ մի հասցեում քսան-երեսուն մարդու  հաշվառված լինելը կամ բենզալցակայանում գրանցվելը խախտում չէ, այլ օրենդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա:

“Ոստիկանապետի հետ հանդիպեցինք, կառավարության որոշումները ի ցույց դրեց, որ սեփականատերը կարող են ինչքան ուզենա մարդ գրանցի իր տանը, իսկ մարդիկ կան որբնակարան չունեն եւ գրանցվել են այն տարածքներում, որոնք իրենցն է: Նման դեպքերում ոստիկանությունը այլ բան անել չի կարող”,-ասաց Հարություն Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ