27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միասնական շտաբը ալտերնատիվ ռեգիստր եւ հաշվարկ կվարի. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր միասնական շտաբի հերթական նիստին հայտարարեց, որ թիվ 9 ընտրատարածքում իր հանդիպումներն ընտրողների հետ, որտեղ ինքն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով, ցույց են տվել, որ  ժողովուրդը պատրաստ է քվեարկելու, բայց բոլորին հուզում է մի հարց, թե հաջորդ օրը հրաապարակվում են արդյունքներ, որոնք կապ չունեն մեր քվեարկության հետ:

“Ամենահզոր արգումենտը, որ հավատ է արթնացնում այս ընտրությունների նկատմամբ, դա այն է, որ ստեղծվել է միասնական շտաբ երեք քաղաքական ուժերի մասնակցությամբ:  Բոլորը հասկանում են , որ եթե տեղամասերում ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ ներկայացուցիչները թե վստահված անձանց, թե հանձնաժողովի անդամների մակարդակով, կարողանան համագործակցել միմյանց հետ, հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարի ձեռքը”,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն են տալու ընտրակեղծիքների դեմն առնել:

“Առաջինը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հստակ ցուցում են տալու ընտրության բոլոր մասնակիցներին, տեղական կառույցներին, վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին, որ բոլոր ընտրատեղամասերում  սերտորեն համագործակցելու են իրար հետ: Դա կնշանակի, որ բոլոր տեղամասերում միասնական շտաբը կունենա մոտ վեց հոգի, որոնք անելու են ամեն ինչ, որ ընտրակեղծիքներ չլինեն”,-ներկայացրեց Զուրաբյանը:

Երկրորդ պայմանավորվածության համաձայն, կստեղծվեն համատեղ մոբիլ խմբեր, որտեղ ներկայացված կլինեն մեկական ներկայացուցիչ բոլոր երեք ուժերի կողմից: Զուրաբյանի խոսքով, խմբերին հնարավոր է, որ միանան նաեւ լրագրողներ, փաստաբաններ եւ միգուցե դիտորդներ: Մոբիլ խմբերը արագ կարձագանքեն խախտումներին եւ կհայտնվեն տեղերում:

“Երրորդը, գոնե ՀԱԿ-ը մեծ հույս ՍԴ-ի հետ չի կապում, որը ապացուցել է, որ իրեն միշտ պահում է որպես ռեժիմի կցորդ”,-շարունակեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, թե  որոշում է կայացվել վարել միասնական ռեգիստր եւ միասնական ընտրացուցակ: “Մեր ներկայացուցիչները բոլոր տեղամասերում ցուցում կունենան եւ հստակ կնշեն , թե ով է եկել քվեարկել:

Սա անում ենք նրա համար, որ ի վերջո, եթե պետությունը այդ փաստաթուղթը պահում է որպես մեծագույն պետական գաղտնիք, մենք այդ գաղտնիքը բացահայտելու ենք: Մենք հետագայում ստուգելու ենք, թե ով է եկել եւ քվեարկել ապօրինաբար, գոյություն չունեցող ընտրողի կամ ՀՀ-ից բացակայող քաղաքացու փոխարեն եւ քրեական հետապնդում է իրականացվելու նրանց նկատմամբ”,-հաջորդ պայմանավորվածությունը ներկայացրեց նա:

Զուրաբյանն ասաց նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ քվեարկության մասնակիցների ալտերնատիվ հաշվարկ վարելու մասին: Նրա խոսքով, 3 ժամը մեկ միասնական շտաբը կունենա այդ հաշվարկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ