27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՊՀ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել ԿԸՀ-ի պատրաստվածությունն ընտրություններին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է ՀՀ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը: Դիտորդական առաքելության ղեկավար Գարկունը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Առաքելության ղեկավար Գարկունը մասնավորապես դրական է գնահատել ԿԸՀ-ի պատրաստվածությունը ընտրություններին եւ նախընտրական քարոզարշավի խաղաղ ընթացքը:

Այս տարի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Դիտորդները կարծում են, որ նոր օրենսգրքի ընդունումը կոչված է կատարելագործել ընտրական համակարգը եւ այն ավելի լիբերալ եւ դեմոկրատական դարձնել:

Դիտորդների կարծիքով` նախընտրական քարոզարշավի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ առկա է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվությունը, ընտրողների հետ հանդիպումները եւ մեծաթիվ ցույցերը, ուղղակի շփումը մարզերի ընտազանգվածի հետ:

Դիտորդները եւս ներկա են եղել քաղաքական կուսակցությունների եւ կուսակցական բլոկի անցկացրած հանդիպումներին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ