27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Աղջիկները գոռում էին` ապուշներին ասում էինք մի ծխեք”. ականատես

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի ականատեսներից մեկը Henaran.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել ցավալի միջադեպը:

Մեր զրուցակից երիտասարդը համերգ–հանրահավաքին հետեւել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի մոտակայքից: “Մի պահ կրակ էր, ու սկզբից սկսեց` բեմի կողմից մինչեւ վերջ, տեւեց մի չորս վայրկյան”,-պատմեց ականատեսը: Մեր զրուցակցի խոսքով, պայթյունից հետո հավաքվածների մոտ խուճապ է սկսվել:

Ոստիկաններն ու շտապօգնությունը կատարվածին արագ են արձագանքել: “Աղջիկները գոռում էին, ասում էին` ապուշներին ասում էինք մի ծխեք: Հագուստների վրայից նրանց մեծ մասը նեյլոնից ժիլետներ էին հագել ու դա էր հալվել հագուստներից կպել”:

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 4-ին, ժամը 19.37-ին Հանրապետության հրապարակում համերգ-հանրահավաքի ժամանակ դժբախտ միջադեպ է տեղի ունեցել: Պայթել են  գազով լիցքավորված փուչիկները: Պայթյունի հետեւանքով հոսպիտալացվել է տուժել է շուրջ  154 քաղաքացի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ