27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգեր է ստանում. համատարած ընտրակաշառք են բաժանում

Ինչպես նախապես հաղորդել էինք,  Henaran.am-ի խմբագրությունում գործում է թեժ գիծ` 542313 հեռախոսահամարով, որի միջոցով քաղաքացիները կարող են հաղորդել իրենց ահազանգերը` քվեարկության ընթացքի վերաբերյալ:

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Երեւանի մայիսի 9 փողոցում ընտրակաշառք է բաժանվում: Ըստ մեր աղբյուրի` 10 հազար-ական դրամ բաժանող երիտասարդ տղամարդիկ  բնակիչներին ուղղորդում են քվեարկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին:  Մեկ այլ քաղաքացի նշեց, որ մայրաքաղաքի Նուբարաշեն թաղամասում համատարած “փող են բաժանում”` դարձյալ ԲՀԿ-ին քվեարկելու համար:

Ի դեպ, սա Երեւանի միավ վարչական շրջանն է, որի ղեկավարը ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ