27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը ընտրության ընթացքի կապակցությամբ ստացել է 129 հաղորդում

2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունում գործող ‘Թեժ գծով’  ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` 2 տեղեկություն:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում:

Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:

Henaran.am-ին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ