27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հնարավոր է համալրվի հոլանդացի մասնագետով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասաց, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի եւ հոլանդացի մասնագետ Ֆերհեյենը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի Ֆերհեյնի պարտականությունների մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ