27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Գազավորված ջրով հեշտոց են լվանում …Մեր կլինիկա դիմած յուրաքանչյուր երրորդ զույգն անպտուղ է”. սեքսոպաթոլոգ է

Անպտղություն ենք համարում այն դեպքը, երբ զույգը մեկ տարվա ընթացքում, ապրելով նորմալ սեռական կյանքով, առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու կինը չի հղիանում: Այսպես է ախտորոշում անպտղությունը “Հենարան” մամուլի ակումբի բանախոսը` սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեքսոպաթոլոգի կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ բժշկի դիմող յուրաքանչյուր երրորդ զույգ անպտղություն ունի. պատճառը կամ ուշ բժշկի դիմելն է, կամ ոչ ճիշտ հասցեով` հեքիմների, վախ չափողների գուշակների:

Հայաստանում ամուսնական զույգերից յուրաքանչյուր չորրորդն ամուսնալուծվում է անպտղության պատճառով: Անպտղությունը ժանգի նման քայքայում է ընտանիքը:  Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը  անպտղության հիմնական պատճառներից նշում է թերսնուցումը, սեռական օրգանների տաքացումը, բնածին անոմալիաները, սեռավարակները, անառողջ սեռական կյանքով ապրելը, երբ խնդրի առաջացման սկզբնական շրջանում անուշադրության է մատնվում եւ բժշկի դիմում են այն ժամանակ, երբ ոչինչ հնարավոր չէ շտկել, անգրագիտությունը:

Սեքսոպաթոլոգը որպես օրինակ նշեց շրջանից իրեն դիմած մի զույգի պատմություն, ովքեր պատմել են, թե ինչպես են սկզբնական շրջանում պաշտպանվել` “գազավորված ջուրը լցնելով հեշտոցի մեջ”:

Վրեժ Շահրամանյանի ասուլիսի մանրամասները դիտեք տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ