26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե անգամ առաջ գան առաջին ու երկրորդ նախագահները …

՛՛Արժանի ասածը հարաբերական եմ համարում, մրցակիցներ, իհարկե, կլինեն, բայց Սերժ Սարգսյանի նույն հնարավորություններն ունեցող թեկնածու չկա՛՛,-այսօր ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Եթե անգամ առաջ գան առաջին ու երկրորդ նախագահները,  այս դեպքում ևս, ըստ պատգամավորի, գործող նախագահին արժանի մրցակից չի լինի:

Նույնը վերաբերում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: ՛՛Ես չեմ հավատում, որ մեր քաղաքական դաշտի ամբիցիաների ներկայիս վիճակում կոնսոլիդացիա կարող է լինել այս երեք ուժերի միջև՛՛,-նկատեց Մինասյանը:

Ասուլիսի մյուս բանախոս ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը, ի տարբերություն, ՀՀԿ-ական պատգամավորի, վստահ է, որ նախագահական ընտրություններում մրցակցություն չի լինելու:  ՛՛Այս պահին այդ կոնսոլիդացիայի գաղափարին պատրաստ չէ նաև հասարակությունը ու նրա համար դա տարօրինակ կթվա՛՛,-հավելեց Սարգսյանը:

Վերջինս հայտնեց նաև, որ իրենք դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում են ունենալու ընտրություններում: Դա կորոշվի կուսակցության՝ դեկտեմբերին կայանալիք խորհրդի ընդլայնված նիստում: Հարցին, թե արդյոք բացառում է, որ ՀԴԿ-ը կարող է սատարել Սերժ Սարգսյանին, Արամ Սարգսյանը պատասխանեց. ՛՛Չեմ բացառում, ես ոչինչ չեմ բացառում, ես միանձնյա չեմ որոշում կուսակցության դիրքորոշումը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ