27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարությունն աջակցում է անապահով ընտանիքներին

Փոփոխություն կատարելով ‘’Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին’’ավելի վաղ ընդունած որոշման մեջ, գործադիրը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։

‘’Հայռուսգազարդ’’ ՓԲԸ կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խոր. մետրի համար` 32 հազար դրամի չափով ավելի պակաս։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս որոշումն ընդունվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` նպատակ ունենալով գազի գների բարձրացման պարագայում սոցիալապես անապահով խավերի համար ստեղծել ավելի մեղմ պայմաններ։

‘’Վերջիններս, ըստ էության, չեն զգացել գազի թանկացումը, քանի որ մենք հաշվարկել էինք, որ մինչեւ 300 խոր. մետր գազի սպառման դեպքում նրանց համար գազի գինը պահպանել ենք 100 դրամ, – հավելել է վարչապետը։ – Եվ մեկ տարով եւս երկարաձգելով այս օժանդակությունը` մենք փաստորեն մեղմում ենք սոցիալական բացասական ազդեցությունը, որ կարող էին զգալ անապահով ընտանիքները’’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ