27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատմություն` Facebook-ի ստատուսի շուրջ

Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ ‘facebook’ սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում:

Ինքը` Արթուր Ղազարյանը հետեւյալ կերպ է մեկնաբանել կատարվածը.

Հարգելի իմ ընկերներ, ինքնորոշված քաղաքացիներ, Հայաստանի նվիրյալներ,

Մայիսի 10-ին ժամը 12.00-ին 522824 հեռախոսահամարից զանգահարեցին եւ ներկայացան, որպես պետավտոտեսչության աշխատակից եւ ճշտեցին համարանիշերս, ասացին, որ ես ինչ-որ վրաերթ եմ կատարել: Ասացին, որ գնամ բաժին, մեքենան զննեն: Ես ասացի, որ տեղյակ չեմ ոչ մի վրաերթից, գտնվում եմ աշխատավայրում, մեքենան կանգնած է ավտոկայանատեղիում եւ կարող են գալ զննել այստեղ:

Սպասեցի մինչեւ 14.00 ոչ ոք չեկավ, սակայն ես խորհրդակցեցի եւ որոշեցինք նկարել մեքենայի ընթացիկ վիճակը, ֆոտո-վիդեո եւ պահել մեր ալիբին: Ես նկարահանումը տեղադրեցի համակարգիչների մեջ եւ ՖԲ ցանցում առայժմ միայն իմ դիտման համար, որտեղից երեւում է մեքենայի մաքուր եւ չվնասված լինելը, զանգի պահին:

Ես զանգահարեցի իրենց, ասացին, որ այլ մեքենա է գտնվել եւ զննում են այդ մեքենան եւ ես ազատ կարող եմ գնալ մեքենայով ուր ցանկանամ:
Մեքենայով դուրս եկա խանութ, կայանեցի մայթեզրին:
Խանութից դուրս գալուց մոտեցան 3 քաղաքացիական մարդիկ, որոնք հարցրեցին անուն ազգանունս եւ իրենց մեքենայով տարան քրեական վարչություն:

Այնտեղ ինձ ասացին, որ վրաերթի հարց է եւ պետք է զննեն մեքենան:
Ես ասացի որ զննելու բան չկա, քանի որ նկարները եւ վիդեոն արդեն կան, եւ համակարգչում եւ ֆեյսբուքում:
Նրանք ասացին, որ մտնեմ ՖԲ եւ ցույց տամ դրանք:
Սակայն ՖԲ-ում նրանք սկսեցին կարդալ ստատուսներս, որոնցով ամենեւին հիացած չէին եւ ինձ քաղաքացիական կոչեր անելու մեջ մեղադրեցին, որին ես պատասխանեցի, որ եթե ուզում եք 301 հոդվածով քրեական գործ հարուցեք:
Ես ասացի, որ այս ամենը դիտարկում եմ որպես քաղաքական հետապնդում կապված Մաշտոցի պուրակի եւ ընտրություներին վստահված անձ լինելու եւ բազմաթիվ խախտումներ արձանագրելու մեջ եւ պահանջում եմ փաստաբանի ներկայությունը:
Ոչ մի հարցի պատասխանել ես հրաժարվել եմ, եւ չեմ ստորագրել:
Փաստաբանի ներկայությամբ նրանք զննել են տան համակարգչիս մեջ եղած մեքենայի նկարները:

Շնորհակալ եմ աջակցության համար:
Միեւնույնն է, քրեաօլիգարխիկ համակարգը ապամոնտաժելու ենք:
Պայքարը շարունակում ենք:

Հիշեցնենք, որ դեռ երեկ մենք անդրադարձել էին համացանցում հայտնված գրառմանը ,որ կատարել էր օգտատերերից մեկը` Իզաբելա Աբգարյանն ու գրել.

“Ֆեյսբուքում ստատուս գրելու համար քրեական գործ է հարուցվել Արթուր Ղազարյանի նկատմամբ: Հատկանշական է, որ Արթուրը ոչ միայն Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադի անդամ էր, այլ նաեւ ընտրություններին վստահված անձ, ով բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել եւ իսկույն տեղադրել Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքում այս տարիների ընթացքում հարյուրավոր ավելի վտանգավոր ստատուսներ եմ կարդացել ու մեկնաբանություններ, բայց գործի հարուցման մասին երբեք չեմ լսել:
Ի՞նչ է սա: Հաշվեհարդա՞ր, հոգեբանական ճնշո՞ւմ՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդուն կոտրելու համար” :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ