27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

2012-ի ‘Ժառանգությանը’ Լարիսա Ալավերդյանն անհաղորդ մնաց

Ես բացառում եմ ‘Ժառանգության’` այլ քաղաքական ուժի հետ դաշինքը: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, ‘Ժառանգության’ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` խոսելով ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորումների մասին:

Նրա խոսքով` հնարավոր է` ‘Ժառանգության’ կողմից տատանողական որոշումներ լինեն, եւ եթե ‘Ժառանգությունը’ հավատարիմ չմնա 2007թ որդեգրած իր քաղաքական ուղեգծին, ապա դա ինքը ցավագին կընդունի:

‘Այո, այն տեխնոլոգիաները, որը որդեգրեց ‘Ժառանգությունը’ 2012թ –ին, ես դրանց անհաղորդ մնացի: Իմ անհամաձայնությունը ուղղված էր ոչ թե կադրային քաղաքականությանը, այլ` այն ավելի խորքային էր. ‘Ժառանգությունը’ որպես կուսակցություն, պետք է հավատարիմ մնար քաղաքացիական որոշ խավերի հետ համագործակցելու այն ռազմավարությանը, որը որդեգրել էր 5 տարի առաջ: հասարակության կողմից ընկալելի չեղավ կարճ ժամկետում նման տեխնոլոգիաներով թիմ կազմելը’,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանում հնարավոր կոալիցիաների ձեւավորմանը, ապա բանախոսը կարծիք հայտնեց, որ դեռեւս չի կարող գուշակել ով ում հետ կոալիցիա կկազմի, քանի որ տարբեր են խորհրդարան անցած քաղաքական ուժերի անցած ճանապարհները, նրանց փորձը եւ թոըյլ տրված շեղումները:

‘Արդյունավետ կոալիցիաների առումով ես կասկածամաիտ եմ, քանի որ կոալիցիաները կձեւավորվեն քաղաքական ուժերի, եւ ոչ` քաղաքացիների շահերի հաշվարկման հիման վրա’,- կարծիք հայտնեց նա:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռ 2007թ ՀԱԿ-ը իր ելույթներում վիրավորում էր ‘Ժառանգությանը’` պահանջելով վայր դնել ստացած մանդատները, իսկ հիմա իրենք ունեն 7 մանդատ, եւ, բարեբախտաբար, ոչ ոք նրանցից չի պահանջում անել նույնը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց.’Ես լինեի ԲՀԿ-ի տեղում, կպահեի այլընտրանքը, քանի որ նա իշխանություն է, բայց նաեւ` այլընտրանք, այսինքն իշխանություն է` լինելով ընդդիմություն իշխանությանը’,- եզրափակեց  Լ.Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ