27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր կոալիցիա. ՀԱԿ-ը պրծա՞վ

 “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի այսօր հնչած հայտարարությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին,  ունեցել է երկու տարբերակ. մեկը համեմատաբար մեղմ. այն է` քանի որ ուժերի հարաբերակցությունը պառլամենտում որեւէ խնդիր չի  լուծում, ինքը վայր է դնում մանդատը: Եւ մյուսը` համեմատաբար կոշտ-քննադատականը, որն այսօր հնչեց:

Henaran.am-ի  հավաստի տեղեկություններով, մեկ շաբաթից` “Հանրապետություն” կուսակցությունը հաստատապես դուրս է գալու ՀԱԿ-ից` քաղխորհրդի որոշմամբ, առանց բարձր հայտարարությունների:

ՀԱԿ-ում չեն բացառում, որ այդ գործընթացը շղթայական բնույթ կկրի, եւ այնտեղից դուրս կգան Պետրոս Մակեյանի, Միքայել Հայրապետյանի, Սոս Գիմիշյանի, ինչպես նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի կուսակցությունները:

Ընդ որում, ՀԱԿ-ում գտնում են նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն պետք է “համբուրի” Արամ Սարգսյանի ճակատն այն բանի համար, որ արդեն ինչքան ժամանակ իր հետ հակասություններ ունեցող, հանդուրժողականության “մաստեր-կլասներ” ցույց տվող Արամը, չնայած ՀԱԿ-ում առկա անհանդուրժողականության մթնոլորտին, ընտրությունների տակ այդ քայլը չարեց, սպասեց, մինչեւ ՀԱԿ-ը մտավ պառլամենտ, այլապես այդ յոթ տոկոսն էլ չէր ստանալու:

Փորձագետները չեն բացառում, որ Հայաստանում առաջիկայում կստեղծվի լուրջ արեւմտյան թեւ` ի դեմս “Ազատ դեմոկրատներ”-ի, “Ժառանգության” եւ “Հանրապետություն”  կուսակցության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ