27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքում` Մաքսիմ Հակոբյանի մտերիմը, Արարատում` Ալիկ Սարգսյանը. Երկիր

 “Երկիր” օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում: “Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին եւ այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները”-գրում է թերթն ու նշում, որ
քննարկել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը:

Թեեւ Սյունիքում գրանցվել է ընտողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընարակարգով առաջադրված որդու` Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց նաեւ հանուն ՀՀԿ-ի հաղթանակի:

Ի դեպ, ՀՀԿ-ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը: Այս կերպ ՀՀԿ-ն նաեւ իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին: Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ-ում դեռ չեն տեսնում:
Թեթի հայտնի է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: ՀՀԿ-ում կատակում են, թե նախագահական ընտրությունների համար նախագահականում Ալիկի վրա մի լավ աշխատել են

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ