26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց արծիվները կրկնապատկելու են

      Մայիսի 9-ից, ըստ “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի, կազմակերպությունը սկսել է հաղթական այցելությունների շարքը: Չնայած 2012 թվականը հայտարարված է Ազգային Բանակի տարի եւ մինչեւ տարեվերջ միջոցառումները կշարունակվեն, այնուամենայնիվ` մայիսին դրանց քանակը կկրկնապատկվի: Հաղթանակի օրվա կապակցությամբ Արծիվները եղան ՊՆ 5-րդ բանակային կորպուսում:

“Միշտ գիտակցեք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նաեւ նրանց պարտվողական հոգեբանությունը: Միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգին, հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը, միշտ գիտակցեք նահատակված հերոսների շիրիմների առջեւ խոնարհվելու անհրաժեշտությունը եւ գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ:

Իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում”,-շնորհավորելով` զինծառայողներին մասնավորապես ասաց գլխավոր Արծիվ Խաչիկ Ասրյանը:

Ի դեպ, տոնն առանց նվերի չի լինում, եւ “Լեռնահայաստանի արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեցին զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներ`  ձեռքի ժամացույցներ ստացան զորամասերի 60-ից ավել զինծառայողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ