27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շվեդ երաժիշտները կնվագեն Ծիծեռնակաբերդում

Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային անսամբլը այսօր համերգով ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում:  Հենարան մամուլի ակումբում Շվեդական Շվեդիայի Հալմստադի լարային անսամբլի դիրիժոր Մեց Ռյոտրը, նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը եւ Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն այսօր մանրամասներ են ներկայացրել համերգից եւ Հայաստան իրենց կատարած այցելությունից:

“Շվեդիան այն երկրներից մեկն է , որն ընդունեց Ցեղասպանությունը: Մեզ համար որպես ժողովուրդ շատ տարօրինակ էր, որ այդ կարծիքին եկանք այդքան ուշ, բայց շատ ուրախ ենք, որ այն պետականորեն հաստատվեց”,-ասաց Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն: Իսկ Մեց Ռյոտրը մեծ պատիվ համարեց ելույթ ունենալ Ծիծեռնակաբերդում:

Ծիծեռնակաբերդում համերգից բացի Շվեդիայի Հալմստադի լարային անսամբլը մայիսի տասնվեցին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգա ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական կամերային նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան: Մայիսի տասնյոթին` Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, կայցելի Ջրվեժի եկեղեցի, որտեղ կմասնակցի պատարագին եւ կստանա հաղորդություն:

Հայաստանյան համերգների ընթացքում շվեդական լարային անսամբլը կներկայացնի շվեդական, նորվեգաական , ֆիննական եւ հայկական երաժշտություն: Կհնչի Կոմիտասի  “Քելե քելե”-ն, “Ալայլուխս”, Միրզոյանի` “Շուշանիկ”-ը: Հայկական կողմից մենակատարը կլինի հայտնի ալտահար Վաչե Հովեյանը: Համերգներն անվճար են եւ բաց բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ուկնդրել հայ եւ շվեդ պատանի երաժիշտների կատարումները:

Հալմստադի լարային համույթը բաղկացած է տասնչորսից տասնինը տարեկան քսանչորս երաժիշտներից: Նվագախումբը ակտիվ շրջագայում է աշխարհով մեկ` ներկայացնելով բարոկկոյից մինչեւ ժամանակակից երաժշտությունը ընդգրկող իրենց երգացանկը: Նրանք հանդես են եկել Դանիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլուր:

Ի դեպ, նվագախմբի երիտասարդներից ոմանք, իմանալով, որ Հայաստանն առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն է, ցանկություն են հայտնել կնքվել Էջմիածնում:

Ծրագրի հովանավորն է ԵՄ երիտասարդական եւ ակտիվ կազմակերպությունը: Նախատեսվում է հաջորդ տարի փոխայցելություն կազմակերպել Շվեդիա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ