27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 15-ին ՀՀ նախագահը Մոսկվա է մեկնել` մասնակցելու  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:

Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ՀԱՊԿ-ի նիստը կկայանա Կրեմլի Մեծ Կրեմլյան դահլիճում:

Հոբելյանական նիստին քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն ՀԱՊԿ անդամ-երկրների համար անվտանգության գլոբալ եւ տարածքային մարտահրավերները: Անդամ-երկրների ղեկավարները կամփոփեն 2002-2012-ի գործունեությունը, ինչպես նաեւ կքննարկեն կազմակերպության հետագա զարգացման նախադրյալները: Զեկույցով հանդես կգա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ