27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բժշկին գտել են կախված.առայժմ ինքնասպանության մեկ վարկած կա

Այսօր առավոտյան իր բնակարանում ինքնասպանություն է գործել ‘Էրեբունի’  բժշկական կենտրոնի  բժիշկներից մեկը` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանը: Նա սավանի միջոցով կախվել է:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ինքնասպանության պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ հիվանդ լինելու պատճառով Արմեն Թումանյանը մեկ շաբաթ աշխատանքի չի  գնացել:

Արմեն Թումանյանը երկու երեխաների հայր է: Ըստ ոչ պաշտոնական վարկածի, նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Նրա մոտ բացահայտվել է լուրջ հիվանդություն, որի մասին նա չի ցանկացել, որ հարազատներն իմանան:

Հանգամանքները պարզվում են :

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ