26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու սցենար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին նոր կոալիցիայի հարց չի քննարկվել:  Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, հարցի վերաբերյալ իշխող “Հանրապետական”-ի եւ առայժմ կոալիցիոն գործընկեր ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛-ի միջեւ համաձայնության որոշակի եզրեր կան, թեեւ խնդրի վերջնական հանգուցալուծումը անորոշ է:

Համենայն դեպս, մինչեւ ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ նիստը՝ մայիսի 25-ը, այս հարցը պետք է որ վերջնական լուծվի: Մինչ այդ կուլիսային մակարդակնրում հնարավոր տարբերակներ են քննարկվում:

Թեեւ իշխող ուժը հայտարարում է, որ ՛՛անուն ազգանունով՛՛ վարչապետի եւ Աժ նախագահի հարց չի քննարկվել, այդուհանդերձ, հստակ է, որ կառավարության ղեկավարը ցանկացած կոմբինացիայի դեպքում չի փոփոխվելու: Տիգրան Սարգսյանը կշարունակի վարչապետությունը:

Մեր աղբյուրենրի փոխանցմամբ, ինտրիգն ավելի շատ խմորվում է ԱԺ նախագահի անձի շուրջ:  Նոր կոալիցիա կազմելու դեպքում, ԱԺ նախագահի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, կտրվի ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, քանի որ վերջինս երկու մեծ խմբակցությունների հետ աշխատանքի փորձ ունի: Եթե նոր կոալիցիա չկազմվի, հավանական է, որ խորհրդարանի նախագահի փոփոխություն չլինի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ