26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում

Արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի  տարածքում` Վանաձոր, Ախթալա, Ստեփանավան,  Վարդենիս քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում` Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում: Ղարաբաղում եւ Հայաստանում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ